• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

48 մլն բյուջեից 30 մլն-ը ծախսվել է գյուղում շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար


Լուկաշին


[/i]
[/i]

Ցանկացած ՏԻՄ ընտրություններից առաջ թեկնածուներն իրենց ընտրողներին են ներկայացնում համայնքը զարգացնելու ծրագիր: Դրանք որոշ դեպքերում իրատեսական են, որոշ դեպքերում՝ չափազանցված, որոշ դեպքերում էլ՝ հեքիաթի ժանրից: Բայց կարևորը դա չէ, քանի որ թեկնածուների խնդիրը ընտրողներին համոզելն է, իր ծրագիրը համոզիչ ներկայացնելն է: Հետագայում որքանով խոստումներն ու թղթի վրա գրի առված կետերը կյանքի կկոչվեն, դա արդեն այլ հարց է: Սխալված չենք լինի, եթե ասենք թեկնածուի գերնպատակը ընտրություններում հաղթելն է, մնացածն ընթացքում լուծվելիք կամ մոռացվելիք հարցեր են, որոնք կվերհիշվեն արդեն հաջորդ կամ հերթական ընտրություններից առաջ:

Արմավիրի մարզի մի շարք գյուղական համայնքների ղեկավարների քառամյա զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո որոշեցինք տեղում պարզել, ո՞վ, ո՞րտեղ և ինչքանո՞վ է հավատարիմ մնացել ընտրողներին տված իր խոստումներին ու թղթի վրա ամրագրած իր զարգացման ծրագրի դրույթներին: Արմավիրի մարզի Լուկաշին համայնքն է, 2601 բնակիչ, զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մշակում են հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ: Ինչպես և բոլոր գյուղական համայնքները, այստեղ էլ խնդիրները շատ են: Դրանք սկսվում են բերքի արտադրությունից, ավարտվում իրացումից, բայց դրանք գյուղապետի քառամյա ծրագրով լուծելու խնդիրները չեն, ընթացիկ դժվարություններ են, որոնք հենց գյուղատնտեսական սեզոնի ընթացքում որոշ չափով հարթվում են: Գյուղապետ Կարեն Մկրտչյանը գյուղացիներին խոստացել էր Լուկաշինի կենտրոնական փողոցները լուսավորել: Ասում է լուսավորել է, խոստացել ու քառամյա ծրագրում ներառել է գյուղի գերեզմանատան պարիսպը կառուցել: Գյուղապետն ասում է դեռ չի հասցրել, բայց խոստումն ուժի մեջ է, պարսպատելու է:

Մկրտչյանը քառամյա ծրագրով նախատեսել և ձեռք է բերել աղբատար մեքենա, պետք է վերանորոգվեր գյուղ մտնող ճանապարհը, մշակույթի տունն ու հիվանդանոցը:

Մկրտչյանի խոսքով իր քառամյա ծրագրում ներառված, բայց չիրականացված աշխատանքներն անպայման կյանքի է կոչելու, միայն թե դրա համար ժամանակ է պետք: Որքա՞ն, դժվարանում է ասել, բայց վստահեցնում է, որ հովանավորներ է փնտրում, տարբեր պետական ծրագրերի միջոցով է փորձում գյուղի մշակույթի տունը գործող դարձնել, հիվանդանոցում հիվանդանոցային պայմաններ ստեղծել: Ասում է առանց պետական աջակցության գյուղի 48 մլն բյուջեով անհնար կլինի մշակույթի տուն ու հիվանդանոց վերակառուցել: Երկու կառույցն էլ գրեթե կիսաքանդ վիճակում են:

Մկրտչյանը նշում է քառամյա ծրագրում ներառված ու իրականացված ծրագրերի մասին: Գյուղի մանկապարտեզն է վերանորոգել, իսկ որ ամենակարևորն է գյուղը 24-ժամյա խմելու ջրով է ապահովել: Աշխատանքները ծրարով են կատարվել, բայց գյուղապետարանի բյուջեից 30 մլն դրամ ներդրում է կատարվել:

Նշենք, որ Կարեն Մկրտչյանը համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2012 թվ-ին:




Դիտումներ՝ 101





[i]Источник: www.alttv.am[/i] скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 582


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter