• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Երբ հպարտանում ես գեղեցկությամբ

Մի քանի օր է, ինչ ավարտվեց միջազգային ամենասիրված եւ հեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկը` "Miss 7 Continents” – 2016: Այն անցկացվեց Էգեյան ծովի ափին,բազմահազարանոց հանդիսատեսի ներկայությամբ: Ի դեպ նշենք, որ այն անցկացվում էր նույն տեղում անցկացվելիք Միջազգային ամենահեղինակավոր "Միսս և Միստեր Աշխարհ” մրցույթին զուգահեռ: Հայաստանը ներկայացված էր Հայ մոդել Շուշանիկ Երիցյանով: «Միսս 7 Մայրցամաք 2016»-ին մասնակցելու համար ժամանել էին ավելի քան 22 երկրի մասնակիցներ:

 

Գեղեցկուհիների եզրափակիչից հետո գրանցվեցին հետևյալ ցուցանիշները: Հաղթող ճանաչվեծ հարավ-աֆրիկական գեղեցկուհին: Իսկ մեր հայ գեղեցկուհին վստահ զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը: Նշենք, որ «Միսս 7 Մայրցամաք» գեղեցկության մրցույթը անցկացվում է արդեն 9 տարի անընդմեջ, որի նպատակը խաղաղության և գեղեցկության պատգամը տարածելն է ամբողջ աշխարհով, որտեղ չեն դադարում պատերազմները:
Իհարկե պատահական չէ, որ այդ մրցույթի հեղինակ և նախագահը հանդիսանում է հայ ազգի ներկայացուցիչ, Միջազգային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

 
"Միսս և Միստեր Աշխարհ” կազմակերպության կողմից անցկացվեց "LITTLE MISS WORLD”,”MISS TEEN WORLD”, "PHOTOMODEL OF THE WORLD-2016” գեղեցկության, տաղանդի և նորաձևության մրցույթ-փառատոնը: Այն ներկայացվեց ավելի քան 50 երկիր ներկայացնող մինչև 17 տարեկան աղջիկների և տղաների մասնակցությամբ:
Շատ դժվար էր գնահատել փոքրիկներին, որոնք փայլում էին իրենց գեղեցկությամբ և տաղանդներով:

 
Բայց Հայաստանը ներկայացնող 13-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանը գրավեց խստապահանջ ժյուրիի սիրտը և կարողացավ հաղթել «MISS TEEN WORLD-2016» մրցույթում, ստանալով հաղթողի կոչումը, ինչպես նաև արժանացավ «Best of the Best» գլխավոր մրցանակը: Հարկ ենք համարում նշել, որ փոքրիկ Սյուզաննա Հովհաննիսյաննի համար ճանապարհը դեպի հաղթանակ եղել է բավականին դժվար: Ի սկզբանե ընկնելով զանազան մրցույթների ոչ բարեխիղճ ղեկավարների ձեռքը, ինքը կորցրել է և շատ ժամանակ և գումարներ, արդյունքում գտնվելով ստվերում: Իսկ սկսելով իր համագործակցությունը Միջազգային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ նա իսկապես ոգևորվել է և մեծ տրամադրությամբ վաստակել իր առաջին հեղինակավոր միջազգային հաղթանակը, վեր բաձրացնելով հայկական եռագույն դրոշը:
 
Այս մրցույթները շատ ակտիվ լուսաբանվել են միջազգային լրատվամիջոցների կողմից, որոնք առանձնահատուկ անդրադարձել են մեր հայ գեղեցկուհիների հաղթանակներին: Այո, մենք կարող ենք հպարտանալ մեր ազգի գեղեցկուհիներով և առաջին անգամ չէ, որ Աշոտ Խաչատրյանի սաները ամենահեղինակավոր մրցույթներում ծածանում են հայկական եռագույնը հանուն Հայաստանի և հանուն խաղաղության:
 
Ավելացնենք, որ մոտ ժամանակ կփորձենք հարցազրույց վերցնել ինչպես մեր գեղեցկուհիներից, այնպես էլ Միջազգային Գեղեցկության և Նորաձևության Լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանից: /շարունակելի/
 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1757


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter