• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Ռուսական գաղտնի ծառայությունների գործակալները Ղարաբաղում

 

Նրանցից մեկը նույնիսկ հանդիպել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակցիհետ և պատմել, թե ինչու են իրենք այցելում հայկական երկրորդ հանրապետություն...

Ապրիլի սկզբին Ղարաբաղի ճակատներում բռնկված մարտերի ընթացքում, պարզվում է, Ստեփանակերտ էինսկսել ժամանել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք արժանացել են ԼՂՀղեկավարության ջերմ ընդունելությանը: Պարզվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության «անտեսանելի ճակատիզինյալների» այցելության նպատակներից մեկը Արցախի հայության տրամադրություններիուսումնասիրությունն է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրում:

Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» ռուսական պարբերականի թղթակցին պատմեց ՌԴ հատուկծառայությունների մի աշխատակից, որը «չգիտես ինչու» որոշեց խոսել ԼՂՀ կատարած ուղեւորությունից հետո:Նա գոհունակությամբ նշեց, թե «որոշ հայերի մոտ գոյություն ունի եւ զարգանում է հաշտվողականվերաբերմունքը, ևրանք համաձայն են Բաքվին տալ տարածքների մի մասը, հանրաքվե անցկացնել է փորձելտեսնել, թե ինչ կստացվի այս ամենից»:

Այսինքն, «որոշ հայեր» եւ ռուսական հատուկ ծառայությունները փորձարկումներ են պատրաստում Ղարաբաղիժողովրդի և ողջ հայության գլխին տարածքների հանձնման եւ նոր հանրաքվեի տեսքով, բայց չգիտեն, թե ինչովկավարտվի այս ամենը: 

Ովքեր են այդ «որոշ հայերը», նա չճշտեց, բայց արցախցիների մոտ կասկածի նշույլ անգամ չկա, թե ում մասինէ խոսքը...

Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցներն ու տարբեր տեսակի մամլո ծառայությունները, որոնք բյուջետայինմիլիոնավոր դոլարներ են ստանում իրենց «գործունեության» համար, «բնականաբար», թաքցրել ուշարունակում են թաքնել հայ հասարակությունից ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներիԼՂՀ կատարած այցելության փաստը: Վերևից «որոշ հայերն» են այդպես հրամայել…

Սակայն «Երրորդ ուժ պլյուս» թերթը, որը ապօրինաբար փակվել է Հայաստանի եւ Ռուսաստանիիշխանությունների կողմից եւ շարունակվում է հետապնդվել նույնիսկ փակումից հետո, որոշել է լրացնել այսբացը ու հայ ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ և ՌԴ պաշտոնյաների կողմից թաքցվող նշյալհարցազրույցը:

 

Նյութը կարդացեք ստորև. 

http://fmgnews.info/48380-agenty-russkih-specsluzhb-zachastili-v-karabah.html

Վահրամ Աղաջանյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 358


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ
    ВалютаAMDЗавтра
    USD
    EUR
    GBP
    CNY
    UAH
    CZK
    BYN
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter