«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հերթական զանգվածային մահապատժի տեսանյութն են հրապարակել, որը նկարահանվել է Իրաքի Տիկրիտ քաղաքի ավիացիոն վարժարանում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, 22 րոպեանոց տեսանյութում երևում է ինչպես են իսլամիստները կենդանի մարդկանց մտցնում գերեզմաններն ու մեկ առ մեկ կրակում:
Տեսանյութի կադրերից մեկում երևում է, թե ինչպես է էքսկավատորը հավաքում դիերը:
Հաղորդվում է, որ տեսանյութը նկարահանվել է 2014 թվականի հունիսին՝ ռազմական բազայի վրա իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում ահաբեկիչները ավելի քան 1500 կուրսանտի գերի էին վերցրել:
2015 թվականի մարտին՝ Տիկրիտի ազատագրումից հետո այդ բարբարոսության վայրում մոտ 600 դի էր հայտնաբերվել, սակայն տեղեկություն կա այն մասին, որ զոհերից շատերի դիերը Տիգրիս գետն են նետել: