• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ում է

 
Մեր տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանն այս պահին Պետեկամուտների կոմիտեում է: Նրան պատրաստվում են ներկայացնել աշխատակազմին: Ժամերի ընթացքում կլինի նրա նշանակումը այդ պաշտոնում: Թե ՊԵԿ-ի, թե Կառավարությունից չմեկնաբանեցին մեր տեղեկությունը:  Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մամուլը գրել էր, որ սպասվում է Հովիկ Հովսեփյանի պաշտոնանկությունը: Այնուհետեւ տեղեկություններ կային, թե ՊԵԿ-ը նորից կդարձնեն երկու մարմին` հարկային եւ մաքսային, առաջինում կշարունակի ղեկավարել Հովսեփյանը, երկրորդում կնշանակվի Վարդան Հարությունյանը:
 
Օրեր առաջ էլ մամուլը գրել էր, թե Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան: Ինքը` գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել: Ու թերեւս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը եւ մաքսայինը չառանձնացնել եւ թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ: Սակայն նախորդ շաբաթվա վերջին արդեն հստակ էր, որ կա քաղաքական որոշում Վարդան Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու մասով: Այսօր արդեն ՊԵԿ ապագա նախագահը իր աշխատավայրում է: Հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանն 2016 թվականի մարտի 3-ին է նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
 
Նյութի աղբյուրը ` hraparak.am
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 180

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter