• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

անդրիասHuman Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանին:


Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարածած հաղորդագրությամբ անդրադառնում է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար անդամի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը: Անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ, ինչպես արձանագրում են իրավապաշտպանները, մեղադրող կողմը պահանջել է երկարաձգել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը, մինչդեռ կազմակերպությունը մատնանշում է տեսանյութը, «որում Ղուկասյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում և հորդորում ոստիկանների հետ բախումների չգնալ»:


«Դատարանը ուսումնասիրել է այդ տեսանյութը, սակայն մերժել է Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ բողոքի ցույցերին ականատես լրագրողներին և ցուցարարներին ցուցմունք տալ», – ընդգծում է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան:


Human Rights Watch-ը վկայակոչում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը առ այն, որ նախնական կալանքը ծայրահեղ միջոց է, իսկ դա կիրառելու համար «չպետք է բերվեն ընդհանուր ու աբստրակտ պատճառաբանություններ»:


Գոգիան ընդգծում է, որ քննիչները պետք է վերանայեն Անդրիաս Ղուկասյանի նախնական կալանքի իրենց պահանջը և ազատ արձակեն նրան մինչև արդար դատավարությունը, ինչը ցույց կտա, որ Հայաստանը լիովին հարգում է մարդու իրավունքների բնագավառում իր պարտավորությունները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 224

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter