• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Հայաստանը և Հնդկաստանը ընդհանուր թշնամիներ ունեն

Հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 31-ին: Երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները գալիս են դարերի խորքից։ Վերջին շրջանում երկրների համագործակցությունը նոր փուլ է մտնում։ Դա է վկայում բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը։ Հայաստանն ու Հնդկաստանը որոշել են նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերություններին: Հենց այս նպատակն էր հետապնդում Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի պաշտոնական այցը Հայաստան: Մ. Համիդ Անսարին շատ բարձր մակարդակի ընդունելության արժանացավ։ Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ ահա ապրիլի 25-ին պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Հատկանշականն այն է, որ Համիդ Անսարին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հնդկաստան այցից օրեր առաջ՝ հստակ մեսիջ հղելով Թուրքիայի իշխանություններին առ այն, որ Թուրքիան Հնդկաստանի բարեկամը չէ։


Հարց է առաջանում, թե ինչու է Հնդկաստանը մտերմություն անում Հայաստանի հետ՝ վտանգելով հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բանն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի ամենամոտ ռազմավարական գործընկերներից մեկը։ Ինչպես գիտենք, Հնդկաստանը տարածքային խնդիրներ ունի Պակիստանի հետ, որն էլ իր հերթին համարվում է Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամը։ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում նահանգի նկատմամբ։


Պակիստանը չի ճանաչել նույնիսկ Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ պատճառ բերելով Արցախի հարցը։ Պակիստանն առանց թաքցնելու աջակցում է Ադրբեջանին՝ բազմիցս զենք մատակարարելով նրան։

Իսկ ահա Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին Քաշմիրի հարցով։


Եւ վերջապես, այս երեք պետությունները իսլամական պետություններ են, ու նրանց կապող ամենահզոր ուժը կրոնն է։

Հնդկաստանը, տեսնելով Թուրքիայից ու Ադրբեջանից սպասվող վտանգը, ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ: Իսկ Հայաստանը, գտնվելով իսլամական երկրների մեջ, հզոր դաշնակցի կարիք ունի: Ահա այստեղ է, որ Հնդկաստանի և Հայաստանի շահերը համընկնում են:


Հեղինակ՝ Գոռ Դավթյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 46

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter