• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Հետևողական վերահսկողություն` մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության  հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:


Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները Երևանի քաղաքապետարանի ենթակայության 30 մանկապարտեզներում կատարել են մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրություններ: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը դպրոցներում և պարբերական ստուգումները մանկապարտեզներում:


Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում նաև հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև հստակեցվում է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ ծրագրերը վերջնականապես հստակեցնելուց հետո հանրությանը ներկայացնել դրանց մանրամասներն ու ժամանակացույցը:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 46

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter