• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Արման Բաբաջանյանը՝ ժանգոտող գործիք

2015 թվականին Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ էր, և արյունահեղուիթյունը կանխելու համար Գագիկ Ծառուկյանը ընտրեց քաղաքականությունից հեռանալու տարբերակը: Այս մասին գիտեն բոլորը, գիտեն, որ իրավիճակը վճռորոշ էր և դեպքերը կարող էին ստանալ անկանխատեսելի զարգացում, ուստի ընտրվեց իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու տարբերակը:

Որևէ մեկը պետք է կամ ներքուստ էժան ու ստոր մեկը լինի, կամ գործի պատվերների շրջանակում՝ 2015 թվբականի դեպքերը շահարկելու կամ այլ լույսի ներքո մեկնաբանելու համար: Նման դեմքեր իհարկե կան, որոնք պատրաստ են անգամ այդ քայլին՝ ոչ թե սեփական հայացքները բարձրաձայնելու, այլ ընդամենը որպես գործիք իրենց պիտանելիությունը ապացուցելու համար:

Նման գործիք է հանդիսանում Արման Բաբաջայնանը՝ իր 1in.am կայքով: Այս երկուսը վաղուց արդեն միաձուլվել են ու դարձել մեկ մարմին՝ այր ու կնոջ կամ Партия-Ленин հայտնի զույգի օրինակով, այսինքն ասւոմ ենք Արման Բաբաջանյան, հասկանում 1in.am և հակառակը: Եվ եթե 1in.am-ը որոշում է շահարկել 2015 թվականի դեպքրեը, դա նշանակում է, որ Արման Բաբաջանյանը ցանկանումէ կրկին ապացուցել իր՝ պիտանելի գործիք լինելու հանգամանքը: Այստեղ կա մի բայց. երբ բոլորը վաղուց արդեն գիտեն, որ դու ընդամենը ժանգոտող գործիք ես ինչ-որ տիրոջ ձեռքին, ապա քո ասածները միշտ էլ ընկալվելու են որպես ծառայի ստորաքարշություն տիրոջ առաջ:

Ի դեպ, Արման Բաբաջանյանի կենսգարությունը շատ բան կարող է ասել նրա մասին: Ժամանակին բանակից ազատվելու համար բանտի խուցը նախընտրած այս երիտասարդը այսօր իրեն իրավունք է վերապահում դատողի կամ վերլուծողի տեսանկյունից շահարկել Հայանսատանի համար վճռորոշ իրադարձությունները: Բայց միթե իր իսկ կենսագրությունից փախչող կամ այն թաքցնող անձնավորությունը թեկուզ բարոյական իրավունք ունի դատողություններ անել իր հայրենիքի համար վճռորոշ իրադարձությունների մասին, այն դեպքւոմ, երբ նա վախկոտի պես փախչել է նույն այդ հայրնեիքին ծառայելու ու այն պաշտպանելու՝ օրենքով նախատեսված իր պարտավորությունից:

Ճանաչեք այս դասալիքին և ինքներդ որոշեք, արժե նրան ընդհնարապես լուրջ ընդունել թե ոչ:


Գրառումը կատարել է Հայկուհի Թոքմաջյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 92

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter