• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Հրաժարականի դիմում չի գրի

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ՀՀ բնապահպանության նախարարն ընդգծել է, որ իր պաշտոնը քաղաքական է, հետևաբար որևէ գործողություն կամ հրաժարական քաղաքական գործընթաց է ենթադրում: «Ես զբաղեցնում եմ այս պաշտոնը՝ լինելով ՀՅԴ անդամ, ինչպես նաև Հանրապետության Նախագահի որոշմամբ», – նշեց Արծվիկ Մինասյանը:


Նախարարն ընդգծեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ երկու պատճառով. նախ այն, որ անգործության դրսևորում նախարարության կողմից չկա, երկրորդ՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վճռականություն է տեսնում:


Արծվիկ Մինասյանը հավելեց, որ խնդրի վերաբերյալ քննարկում է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրա խոսքով` առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերլուծությունն ու առաջարկվող մոտեցումները:


Նախարարը խոսեց նաև տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին: «Ընդհանրապես, ցանկացած երկրում էլ տեխնիկական վերազինման կարիք  լինում է: Մեզ մոտ դա ավելի ցայտուն է արտահայտվում: Այն, որ մենք տեխնիկական վերազինման կարիք ունենք,  միանշանակ է: Մենք մտադիր ենք առաջիկայում դրամաշնորհային համաձայնագիր կնքել, որը կուղղվի տեխնիկական միջոցների ձեռքբերմանը: Մենք պետք է հակահրդեհային տեխնիկական միջոցներ ձեռք բերենք` նաև հաշվի առնելով մեր ռելիեֆը»,- ընդգծեց Մինասյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 51

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter