• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Հայաստանի հարվածը ԱՄՆ-ին. ի՞նչ պատասխան կլինի

Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:


«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է», — ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 25-ին ասել է Նովիկովը՝ Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ:


Իհարկե Հայաստանի քաղաքական ուժերը դեռ չեն խոսում այս հայտարարության կարևորության մասին և որևէ մեկը չի հայտարարել, որ Հայաստանի նման ընտրությունը որևէ լավ բանի չի կարող բերել:


Սիրիայի հարցում մենք գիտենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը կտրականապես տարբեր են ու հիմա, երբ Հայաստանը հրապարակային աջակցում է կողմերից մեկի ծրագրերին, ապա պետք է գիտակցել, որ մյուսի աջակցությունը այլ ծրագրերում չի լինելու: Հայաստանը եթե իրապես միանա ռուսական ծրագրերին Սիրիայում՝ դա կլինի հարված ԱՄՆ-ին, որը միանշանակ անպատասխան չի մնա:


Հայաստանը պետք է փորձի շարունակել պահպանել չեզոքություն սիրիական կոնֆլիկտում: Այստեղ շոշափվում են գերտերությունների շահեր ու ինչպես արդեն նշեցինք այս դեպքում որևէ մեկի կողմից խաղալը ձեռնտու չէ Հայաստանին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 59


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter