Բոլորին է հայտնի, որ Հայաստանում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձիք իրենց ունեցվածքի մեծ մասը հայտարարգրում են ընտանիքի այլ անդամների անուններով: Նման կերպ է գործում նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Պարզվում է, որ Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, նրա կինը՝ Զարինե Դանիելյանը գնել է 789,600,000 դրամով ինչ-որ անշարժ գույք և 175,000 դոլար արժողությամբ MERCEDES-BENZ G 63 AMG մակնիշի մեքենա: Այս մասին նշված է ՊԵԿ նախագահի կնոջ հայտարարագրում, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
ՊԵԿ նախագահի կնոջ դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է 842,000,000 ՀՀ դրամ և 2,108,200 ԱՄՆ դոլար: Եվ սա այն դեպքում, երբ նրա եկամուտները կազմել են ընդամենը 1733 դոլար, որը նա ստացել է փոխառություններից: