• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Ինչու ստուգողական կրակոցով սպանեցին Գոռին. պատմությունը մութ կողմեր ունի


Օրերս Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում մի տղամարդ պատանդ էր վերցրել մի քաղաքացու։ Դեպքի հետ կապված շատ մանրամասններ հայտնի չդարձավ հանրությանը, քանի որ ոստիկանները երիտասարդին վնասազերծելու ընթացքում մահացու վիրավում էին հասցրել նրան: Թեև դեռ դեպքի օրը հայտնվում էր, որ աղջկան պատանդ պահող երիտասարդը պահանջում է հինգ քաղաքացու և փաստաբանի ներկայություն, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ ինչ քաղաքացիների մասին է խոսք գնացել ու ինչ փաստաբան է նա պահանջել:


Ժամեր անց պարզվեց, որ պատանդ վերցնողը 1986 թ.–ին ծնված Գոռ Հակոբյանն է: Նա նոր էր արտաքսվել ԱՄՆ-ից, իսկ նրա ծնողները՝ ում և պատկանում էր ժամանացի կենտրոնը, որտեղ նա պատանդ էր պահում աղջկան, ապրում են ԱՄՆ-ում:


Օրերս Politik.am-ի էլեկտրոնային հասցեին Գոռ Հակբյանի հարազատ ներկայացող անձը մանրամասներ էր ներկայացրել նրա վերաբերյալ: Նամակում նշվում էր, որ ինչ որ հայերի պաշտպանելու համար Գոռ Հակոբյանը հինգ մեքսիկացու է սպանել, որի համար դատապարտվել է, իսկ հետո արդարացվել:


Այսօր մեր խմբագրությունը ստացավ մեկ այլ նամակ Գոռ Հակոբյանի այլ հարազատից: Նրա խոսքով հինգ մեկսիկացիների սպանության լուրը չի համապատասխանում իրականությանը.«Գոռը ԱՄՆ-ում հինգ սպանությունների համար չի դատապարտվել, իսկ մանրամասներ չեմ պատրաստվում ներկայացնել, քանի որ նա կրել է համապատսխան պատասխանատվություն և արդեն օրենքի հետ որևէ խնդիր չուներ:


Այն որ Գոռը ԱՄՆ-ից հանգիստ տեղափոխվել է Հայաստան վկայում է այն մասին, որ նա օրենքի հետ խնդիրներ այլևս չի ունեցել: Տեսում ենք թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները և նրանց սպասարկու ֆեյքերը փորձում վերջին օրերին հրեշի կերպարանք տալ Գոռին: Նույն ոստիկանությունը փորձում է արատավորել այն իրավապաշտպաններին, որոնք փորձում են իրականությունը հանել ջրի երես:


Այո Գոռը հանցագործություն է կատարել, երբ անազատության մեջ է պահել կնոջը, սակայն այս ամենի հետ մեկտեղ, ինչու ոստիկանությունը չի բացատրում, թե ում էր պետք ստուգողական կրակոցով սպանել մարդու, որը հանցագործություն էր իրականացրել: Ինչու թույլ չտվեցին նա խոսի և բացատրի, թե ինչու է գնացել նման քայլի: Մենք բոլորս տեսանք, թե ինչպես դիպուկահարի կրակոցից հետո ոստիկանության աշխատակիցները արդեն շինության ներսում երկրորդ կրակոցը արձակեցին: Սովորաբար ստուգողական կրակոցով մարդուն սպանում են վարձու մարդասպանները: Այս դեպքում լավ կլինի հենց այս հարցերին պատասխանի ՀՀ հարգելի ոստիկանությունը:


Ես հիմա լուրջ կասկածներ ունեմ, որ Գոռը գիտեր մի բան, որի մասին իրեն թույլ չտվեցին խոսել: Իսկ եթե ոստիկանությունը որևէ բան չի թաքցնում թող գործ հարուցեն նաև ստուգողական կրակոց արձակած ոստիկանության աշխատակցի նկատմամբ:


Այս պատմության մեջ շատ մութ կողմեր կան և Հայաստանի հասարակությունը պետք է պատասխաններ ստանա, որպեսզի հասկան, թե ինչ է կատարվել իրականում»,-ասում է Գոռ Հակոբյանի հարազատը ներկայացող անձը մեզ ուղղված նամակում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 106


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter