• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

ԱԺ-ն քննարկում է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի հարցը

ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը:


Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված:


Ըստ համաձայնագրի` Կողմերը ջանքեր կգործադրեն` խուսափելու համար մաքսային հսկողության կրկնակի գործողություններից` դյուրացնելու համար օրինական առևտուր և տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև կձեռնարկվի համատեղ միջոցներ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման և ապրանքները բաց թողնելու համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ:


Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում և նպատակը 2 երկրների միջև փոխադարձ առևտրի դյուրացումն է և մաքսային ընթացակարգերի պարզեցումը:


Միրումյանին հարց ուղղեց «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով, կարևորելով Իրանի հետ հարաբերությունների խորացումը, հետաքրքրվեց Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունից: Նա հիշեցրեց, որ ՀԷԿ-ի հիմնօրհնեքը կատարվել է 2012թ-ին, և մինչ օրս որևէ հայտարարություն և շարունակություն չի տրվել գործին:


«Դա հիմք է տալիս ենթադրել, որ չի կառուցվել, չի կառուցվելու»,-ասաց նա:


Վախթանգ Միրումյանը նշեց, որ շինարարության վերաբերյալ տեղեկության չի տիրապետում և կարող է ճշտել, հետո պատասխանել:


Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա ասաց, որ հետևողական են լինելու և համաձայնել են ծրագիրը իրականացնել:


«Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում համաձայնագիրն արդեն վավերացվել է, գործողությունների ծրագիրը սկսված է և իրականացվելու է»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ միակը չէ, որ տեղեկություն չունի Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մասին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 107


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter