• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Հասարակական տրանսպորտի ուղևարձը չի թանկանա

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։


Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներակայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին։ Ըստ այդմ, հորդորու՛մ ենք աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։


Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։


Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։ Աշխատանքային խմբի առաջիկա նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, որի ընթացքին շահագրգիռ կողմերը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ` https://transport.yerevan.am/ հղումով:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 136


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter