• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Հայաստանի ավագ դպրոցներում մի շարք առարկաններ հայերենին զուգահեռ կդասավանդվեն ռուսերեն

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Այն նպատակ ունի ամրապնդել և խորոցնել ռուսերենի ուսոուցումը դպրոցներում:Որպես հիմնավորում նշվում է հետևյալ պնդումը. << Հայ երիտասարդների կողմից մի քանի օտար լեզուների տիրապետումը դարձել է ժամանակի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջը:


Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:


Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս>>:


Հայեցակարգում նշվում է, որ պետք է բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) ռուսաց լեզվի ուսուցման որակը:


Որպես խնդիր նշվում է, որ «Ռուսաց լեզու» առարկայի ծրագրերը լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: <<Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին>>,- նշվում է հայեցակարգում:


Հայացեկարգի հեղինակներն առաջարկում են միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել <<Ռուսաց լեզու>> առարկայի բովանդակային պահանջները:


Նախատեսվում է՝ ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում, պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում, Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացում,ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման համակարգի կատարելագործում:


Հիմնական դպրոցում լեզվական հաղորդակցական կարողության նվազագույն տիրապետումը պետք է համապատասխանի  1-A2.2, իսկ ավագ դպրոցում՝ B1.1 B1.2 մակար­դակ­ներին:


Հիշեցնենք, որ օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի զարգացման հանձնարարկանը տրվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 215


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter