• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Եթե ՀՀ պարտքը 2 տարի շարունակի իր վարքագիծը, միջազգային կառույցների արձագանքները բացասական կլինի

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի մեկ տարվա գործունեությունը` սկսելով հարկաբյուջետային քաղաքականությունից: 


Նախարարը հիշեցրեց, որ պետությունը 2014-2015թթ.-ին գտնվել է ճգնաժամային իրավիճակում, և պարտքի ցուցանշը բարձրացել է 13 տոկոսային կետով, սակայն միջազգային հեղինակավոր ռեյտինգավորող կառույցները չեն փոխել իրենց դիրքորոշումը՝ այդ թվում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը:


«Իրականում եթե պարտքը երկու տարվա մեջ շարունակի իր վարքագիծը, բնականաբար և՛ միջազգային կառույցների և՛ օտարերկրյա ներդրողների կողմից արձագանքները կլինեն բացասական։ Բայց լավ տենդենցներ ունենք, գնահատվել է, որ 2018-20թթ.-ի հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է և կայուն»,-ասաց նա:


Նախարարը դրական ցուցիչ համարեց նաև 2018-20թթ.-ի հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ միջազգային ներդրողների արձագանքը:


«Ներդրումներ կատարող տնտեսվարող սուբյեկտների քաղաքականությունը ևս դրական է»,-ասաց նա և նշեց, որ սանդղակին հետևելով՝ եկամտաբերությունը տոկոսադրույքներում նկատելի է:


Վարդան Արամյանը նշեց, որ եռամսյակը մեկ ներդրողների հետ աշխատանք են տանում, քաղաքականության ուղղությունների մասին տեղեկատվություն տալիս, և այստեղ էլ միջնաժամկետ ծրագրից հետո ազդակները դրական են:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 165


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter