• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Դավիթ Հարությունյանը՝ Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման մասին

Ինչպես հայտնի է , այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Խաչիկյանի ազատ արձակվելը արդյո՞ք արդարադատությանը դեմ ուղղված որոշում չէր։ Լրագրողների այս հարցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ Ներում շնորհում է հանրապետության նախագահը, դա սահմանադրական նորմ է։


Ես ներում շնորհելու հարցերով չեմ զբաղվում։ Նա նաև հավելեց, որ ներում շնորհելու ընթացակարգը նոր Սահմանադրությամն փոխվում է, և արդեն ապրիլ ամսից ունենալու է այլ պատկեր․ նախագահը ներում շնորհելու է համապատասխան միջնորդությամբ դիմող մարմինների դիմումի հիման վրա։ Հիշեցնենք, որ Խաչիկյանը և գործով անցնող մյուս պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս:


Հարությունյանը նաեւ նշեց, որ Վազգեն Խաչիկյանի ազատվելու մասին լսել է ասուլիսը սկսելուց հինգ րոպե առաջ, լրագրողներից, ուստի չի կարող մեկնաբանել այն։ Իրավական տեսնակյունից ներում շնորհելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 240


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter