• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Դինքի սպանության գործով անցնող լրագրողը պատմել է, թե ինչպես են մամուլում տարածվել Օգյուն Սամասթի՝ դրոշով լուսանկարները

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ մեղադրյալներից թուրք լրագրող Էրջան Գյունը, որը գտնվում է կալանքի տակ, պատմել է, թե ինչպես են Դինքի սպանությունից հետո մամուլում տարածվել մարդասպան Օգյուն Սամասթի՝ թուրքական դրոշով լուսանկարներն ու տեսագրությունը:


Նշենք, որ Էրջան Գյունն այն լրագրողն է, որն առաջինն է տարածել այդ տեսագրությունն ու նկարները:


Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, լրագրողը դատարանի դահլիճում հայտնել է, որ տեսանյութերն իրենց հեռուստաընկերություն են հասել փոստի միջոցով:


«Նյութերը մեզ եկան հունվարի 30-ին: Այն, որ առաջինը ես եմ դա հրապարակել, հաստատ է, սակայն մենք չգիտենք, թե ում են ուղարկված եղել դրանք և ով էր հստակ հասցեատերը», — ասել է Գյունը:


Հիշեցնենք, որ նախօրեին դատական նիստի ժամանակ հանդես եկած վկաներից թուրք լրագրող Մուամմեր Այը հայտարարել է, որ պետական մարմինները նախապես տեղյակ են եղել Դինքին սպանած Օգյուն Սամասթի այդ օրվա շարժից ու անձնական տվյալներից:


Ամիսներ առաջ էլ Թուրքիայի Սամսուն քաղաքի Ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին տնօրեն Բիրոլ Ուստաօղլուն, որը Դինքի սպանության գործով անցնող 86 մեղադրյալների թվում է, սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթին Սամսունում ձերբակալելիս նրա հետ թուրքական դրոշով լուսանկարվելու մասին խոսելիս հաստատել է, որ Սամասթին սիրաշահելու հրամանը եկել է անմիջապես գլխավոր դատախազից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 191


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter