• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Նախատեսվում է 64 մլն դրամով կրաճտել նախագահի աշխատակազմի ծախսերը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ֆինանսների փոխնախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, այսօր քննարկումներին մասնակից նախարարությունների և գերատեսչությունների բյուջեի ծախսերը:


Նա նշեց, որ նախագահի աշխատակազմի բյուջեն 2018 թվականին կկազմի 2 մլրդ 445 միլիոն դրամ: Նա նշեց, որ այս թիվը զիջում է նախորդ երկու տարիներին նախագահի աշխատակազմին տրվող բյուջեի քանակին: Բացի այդ նոր հայտ կա, և 64 միլիոնով ևս կկրճատվի նախագահի աշխատակազմի բյուջեն: Ջանջուղազյանը ասաց, որ ԱԺ աշխատակազմին կտրամադրվի ԱԺ աշխատակազմին 4 մլրդ 595 միլիոն դրամ: Իսկ կառավարության աշխատակզմի բյուջեն կկազմի 19,5 մլրդ դրամ: «Կառավարության աշխատակազմի բյուջեն ունի առանձնահատկություններ: Կառավարության աշխատակազմը կիրականացնի 33 ծրագիր»,- ասաց նա: Իսկ ահա Սահմանադրական դատարանն կունեն ավելի համեստ բյուջե: Այն կկազմի 590 մլն դրամ:


Ջանջուղազյանի խոսքով նախատեսվում է 16,6 մլն դրամ պահուստային ֆոնդ: Ջանջուղազյանի ներկայացմամբ Արդարադատություն նախարարության 2018 վթականի բյուջեն կկազմի 13,5 մլրդ դրամ: Դատախազության համար նախատեսված է 4,4 միլիարդ դրամ, պահաուստային ֆոնդը կկազմի 86 մլն դրամ: Քննչականա կոմիտեին կտրամադրվի 5,9 մլրդ դրամ, պահուստային ֆոնդը կկազմի 94 միլիոն դրամ: ՀՔԾ-ին կտրամադրվի 650 մլն դրամի չափով միջոցներ:


ՎՊ-ին կտրամադրվի 1,1 մլրդ դրամ, 21,6 միլիոն պահուստային ֆոնդը կկազմի: Դատական դեպարտամենտին կտրվի 8,8 մլրդ դրամ, իսկ ահա կԸՀ-ին`1,1 մլրդ դրամ, որից ՏԻՄ ընտրությունների վրա կծախսվի 791 միլիոն դրամը: ՄիՊ-ին էլ կտրամադրվի 368 մլն դրամ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 112


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter