• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Վարչապետի խորհրդականը 300 հազար դոլարի նվեր է ստացել

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյա­նի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստա­նի զարգացման հիմնադրամի գործա­դիր տնօրեն Արմեն Ավակյանն անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100 հազար դոլարով մյուսը՝ 200 հազար դոլարով: Դրանք նա ձևակերպել է որ­պես նվիրատվություն:


«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փո­խառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը՝ 6600 եվ­րո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հա­զար եվրո: Ավակյանի տիկինը՝ էլինա Սահակյանը, անցած տարի ևս գնում­ներ է արել, նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտո­մեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխա­տավարձը՝ 123 հազար դրամ:


Փաստո­րեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչա­պետ Կարեն Կարապետյանը, երբ վեր­ջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման և միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք Ժողովուրդ թերթի այսօրվա համարում:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 225


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter