• 10:45 – Ղուկաս Ուլիխանյանը հաստատեց, որ «Արմենֆարմ» ընկերության հիմադիրն է 
  • 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

2017 թ.-ին կտրուկ աճել է հանդիսատեսի թիվը, Օպերային թատրոնում գրանցվել է 45%, իսկ Գյումրու թատրոնում՝ 200% աճ. Արմեն Ամիրյան

2017 թ. մշակույթի ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցվել հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքները Հայաստանում և այլ երկրներում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:


Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանն օգնել են աննախադեպ մասնավոր ներդրումները՝ մոտ 1 մլն դոլարի չափով: Արմեն Ամիրյանը նշում է, որ 2017 թ. կայացան ինչպես պրեմիերաներ, այնպես էլ վերականգնումներ, խոշոր համերգներ, միջազգային փառատոններ, հայ արվեստագետները հնարավորություն ունեցան մասնակցել միջազգային մշակութային միջոցառումներին, իսկ հայ հանդիսատեսի առջև ելույթ ունեցան օտարերկրացի հայտնի նվագախմբեր, անհատներ:


2017 թ. ընթացքում կրկնապատկվել ու բազմապատկվել է հանդիսատեսի, այցելուների թիվը: Օրինակ` Օպերային թատրոնում տոմսերի վաճառքը կազմել է 102 403 000 դրամ, իսկ նախորդ տարի հավաքվել էր 55 747 000 դրամ:


«Այս տարի 45 տոկոսի հանդիսատեսի աճ գրանցվել օպերային թատրոնում: Եթե նախկինում ձեռնտու էր դահլիճը հանձնել վարձակալության, ապա այժմ ներկայացում կազմակերպելով ավելի շատ գումար են ստանում, քան վարձակալության տալով»,- հայտնեց Արմեն Ամիրյանը:


Մշակույթի նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում աննախադեպ հերթեր են եղել Գյումրի թատրոնի տոմսարկղում, որտեղ այս տարի 7 պրեմիերա է կայացել: Գյումրու թատրոն 2017 թ. այցելել է 25 253 հանդիսատես, իսկ տոմսերի վաճառքից հավաքված գումարը կազմել է 16 586 900 դրամ՝ գրանցելով մոտ 200 տոկոսի աճ: 2016 թ. նույն ցուցանիշը համապատասխանաբար եղել է՝ 10 872 հանդիսատես և 8 283 200 դրամ:


«Գյումրու մշակութային սիրտը բաբախում է Աճեմյանի անվան թատրոնում: Անգամ Երևանից էլ շատերը մեկնում են Գյումրի ներկայացումներ դիտելու համար, գիշերում են այնտեղ և հաջորդ օրը այցելում են թանգարաններ»,- վստահեցրեց Արմեն Ամիրյանը:




Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն Ազգային պատկերասրահում միայն մեկ ամսում 15 հազար այցելու ունեցավ. վաճառվեց այնքան տոմս, որքան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում:


Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում անցկացված մշակութային միջոցառումները բոլորն էլ շատ կարևոր են եղել, բայց կարելի առանձնացնել «Մշակութային կանգառ» ծրագիրը: «Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի մարզերում և Արցախում ավելի քան 426 ներկայացում և համերգ, մոտ 200 կինոդիտում կազմակերպվեց, այսինքն` 2017 թ.-ին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվեց դեպի մարզեր և Արցախ:


Անդրադառնալով կինոյի մասին օրենքին, որը մտահոգություն էր առաջացրել կինոգործիչների շրջանում՝ ֆինանսավորման հետ կապված, Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ օրենքը չի կարող աջակցություն նախատեսել, այն նպատակ ունի կազմակերպել ոլորտը:


«Տասնյակ տարիներ շարունակ պետությունը գումար է հատկացրել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմերի նկարահանման համար: Կինոյի օրենքը չի կարող ֆինանսավորում ապահովել, այն կազմակերպելու գործառույթ ունի և խնդիր չի լինի ֆինանսի հետ կապված»,- ասաց Արմեն Ամիրյանը:


Նա վստահեցրեց, որ օրենքը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և հաշվի են առնվել բոլոր խնդիրները: Սակայն, նախարարությունը պատրաստ է քննարկել օրենքի վերաբերյալ այն առաջարկները, որոնք կարող է նպաստել հայկական կինոյի զարգացմանը:


«Մենք պետք է երիտասարդ կինոգործիչներին իրենց դրսևորելու հնարավորություն տանք: Կարծում եմ՝ հայկական կինոյի զարգացման համար շատ կարևոր է նաև սպառման ցանցի ընդլայնումը: Այս հարցում առաջին ծիծեռնակը եղավ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնի բացումը: Տեղական կինոյի զարգացումը կախված է հենց այս ցանցի ընդլայնումից: Այժմ մենք կարողանում են ապահովել ընդամենը մոտ 85 մլն դրամի շահույթը, բայց սպառման ցանցի ավելացման պարագայում այդ թիվն էլ կմեծանա»,- նշեց նա:


Արմեն Ամիրյանի կարծիքով՝ նմանատիպ խնդիր կա նաև գրահրատարակչական ոլորտում: 2018 թ. նախատեսվում է ինչպես նոր մարզերում կինոթատրոնների, այնպես էլ նոր գրախանութների բացում նախաձեռնել:


Խոսելով հաջորդ տարվա ծրագրերի մասին, մշակույթի նախարարը հայտնեց, որ առջևում մայիսյան հերոսամարտի 100-ամյակն է, ինչի կապակցությամբ պատմության թանգարանում հսկայական ցուցադրություն է կազմակերպում. «Այդ ցուցադրությամբ մենք ոչ միայն հիանալու ենք, այլև հպարտանալու»,- ասաց նա:


Նշենք նաև, որ 2018 թ. բյուջեով կրճատվել է մշակույթի ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը, սակայն Արմեն Ամիրյանը համոզված է, որ ոլորտի հիմնախնդիրը ոչ թե ֆինանսն է, այլ կառավարումը և մշակույթի արժևորումը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 89


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter