• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

ԱԺ-ն մերժվեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև միջադեպը քննելու հարցը

Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաև Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած՝ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:


Նախագծով «Ելքը» պահանջում է ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը:


«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի: Առաջարկվում է սահմանել, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է նշանակում, 3-ին՝ Ծառուկյանը, 1-ը՝ ՀՅԴ-ն, մեկը՝ «Ելքը»:


«Տեղի է ունեցել պատգամավորի իրավունքների նկատմամբ ոտնահարում, Ազգային ժողովը կդադարի վստահելի լինել, եթե նման կերպ շարունակվի: Մենք կոչ ենք անում քվեարկել, մտցնել օրակարգ այս հարցը, որպեսզի քննարկենք՝ հանձնաժողով ստեղծենք, թե չէ, գործնական ապահովենք այն իրավունքը, որ բացասական եզրակացությամբ նախագիծը մտնի նիստերի օրակարգ ու քննարկվի»,-ասաց նա:


Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ ի սկզբանե ընդունելի չի եղել այն հանգամանքը, որ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին վերնագրում մատնանշում են կոնկրետ անձանց, ինչը հասարակության կամ գործընկերների մոտ կարող է ստեղծել կանխակալ վերաբերմունք:


«Մեր առաջարկն այն է, որ ստեղծենք հանձնաժողով միջադեպի վերաբերյալ, որովհետև կամա թե ակամա գործ ենք ունենում անմեղության կանխավարկածի հետ: Ի սկզբանե, հանձնաժողովը դեմ չի եղել, խոսքն այն մասին է եղել, որ վերնագիրը հստակեցվի, ինչը չի ընդունվել «Ելք» խմբակցության կողմից»,-ասաց նա:


Քվեարկության դրվեց քննարկման նախագիծը, այն չընդունվեց 9 կողմ, 6 ձեռնպահ, 52 կողմ քվեարկությամբ:


«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձանագրեց՝ այս քվեարկությունը ենթադրում է, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա քաղաքական հողի վրա, ու մարդկանց քաղաքական իրավունքները, հայացքները կարող են ոտնահարվել հենց ԱԺ շենքում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 107

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter