• 11:51 – Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց 
  • 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին


Փետրվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի և ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության ընդլայնման հարցերը,մասնավորապես, խոսվել է անտառվերականգնման աշխատանքների, հողերի դեգրադացիայի դեմ արդյունավետ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նախարար Արծվիկ Մինասյանը հակիրճ ներկայացրել է հարցերի առնչությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքները, նշել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման տարբերակները, անդրադարձել բնօգտագործման և բնապահպանական վճարները շրջակա միջավայրի պահպանությանն ուղղելու ծրագրային առաջարկներին: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊԳԿ-ի հետ համատեղ աշխատանքի ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել գործընկերային հարաբերությունների խորացման համար:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել գործընկերային փաստաթղթի պատրաստման շուրջ, ինչն ավելի կոնկրետ և առարկայական կդարձնի խնդիրների լուծման հնարավորությունները:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 189

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter