• 12:12 – Տարոն Մարգարյանը հանդիպել է Սաթիկ Սեյրանյանի հետ 
  • 10:53 – Լ. Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 10:53 – Փլուզում Գյումրիում 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

ՕՐՕ-ն չորս հիմնական ուղղությամբ է աշխատելու

Երևանի Ավան վարչական շրջանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի նախընտրական հանդիպմանը դիմելով ավանցիներին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենց դաշինքը հիմնականում չորս ուղղությամբ է աշխատելու և ի դեմս ՕՐՕ-ի՝ իսկական այլընտրանք ունեն։

Ըստ նրա, գործող իշխանությունները շարունակելու են անկման այս ճանապարհը, և իրենք  գիտեն ելքը: «Ընդդիմադիր դաշտում կան լուրջ քաղաքական ուժեր, լուրջ ծրագրերով, որից մեկն էլ մեր դաշինքն է: Այս դաշինքը լուրջ դաշինք է, որն ունի կատարած գործ, նվիրում երկրի նկատմամբ, անկեղծ աշխատանքի միտում և հստակ տեսլական»,- ասաց նա:



Վարդան Օսկանյանը նշեց, որ իրենք ծրագիր են ներկայացրել՝ անվանել են «365 ամենօրյա փոփոխությունների ուղեցույց»: «Այս իրավիճակը փոխելը տքնաջան աշխատանք  է պահանջում, այստեղ անդրադարձ կա մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերին»,-ասաց նա և նշեց, որ սկզբունք է կիրառվել, որ հարցերի մեծ մասը հնարավոր է արագ լուծել, առանց մեծ ջանքեր ներդնելու և կան հեռակա լուծվելիք խնդիրներ, որոնք կառավարության ամենօրյա հսկողության ներքո են:


Վարդան Օսկանյանի խոսքով՝ հիմնականում չորս ուղղությամբ են աշխատելու: Ըստ նրա, առաջինը արդարության հաստատումն է, քանի որ ՀՀ-ն միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես ավտորիտար պետություն, ոչ ազատ մամուլ ունեցող, կոռուպցիոն համակարգով պետություն: Երկրորդը՝ արտաքին քաղաքականությունն է և ԼՂՀ-ն, երրորդը՝  աշխատատեղերի ստեղծումն է և չորրորդը ՀՀ-ն դարձնել ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերջին հանգրվանը:


Վարդան Օսկանյանի խոսքով՝ կոնկրետ տնտեսության զարգացման համար «փողի խնդիր չկա»: Նա մատնացույց արեց Քըրք Քըրքորյանի կտակը, և նշեց, որ հնարավոր է 3,5 մլրդ հասնող կտակը ՀՀ բերել, «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը, որն իր արտգործնախարար աշխատած ժամանակ էր բերել Հայաստան և, որ դադադրեց այս իշխանության ընթացքում։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 133

    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter